Ֆրանսիայի առաջին նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հոսպիտալացվել է այն պատճառով, որ ընդունել է դեղի մեծ քանակություն։ Այս մասին «Պուեն» ամսագրին ասել են նրա մերձավորները։
Նրանք միաժամանակ հերքել են, որ սա ինքնասպանության փորձ է եղել։ «Վալերին միայն մի քանի հաբ է ընդունել»։ Այդուհանդերձ մամուլը եզրակացնում է, որ սա եղել է ինքնասպանության փորձ, քանի որ հիվանդանոց տեղափոխելիս Տրիերվեյլերն ունեցել է արյան շատ ցածր ճնշում, նրա մոտ նկատվել է սրտխառնոց։
Վերջին շրջանում առաջին տիկինը եղել է ճնշված վիճակում։ Նրան շատ էին մեղադրում, որ նրանց ամուսնությունն Օլանդի հետ պաշտոնական չէ։ Սրան ավելացավ նաև, այն, որ վերջերս Օլանդը հայտնվել է նոր սիրուհու հետ կապված սկանդալում, ինչը նույնպես լուրջ հարված է եղել Տրիերվեյլերի համար։