Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը «Աջակցություն Հայաստան վերադարձին» եւ Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի միջոցով իրականացնում է ծրագիր, որի նպատակն է խթանել դեպի Հայաստան ներգաղթը: Վերջերս Ֆրանսիայից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներից մեկը AraratNews.am-ին տեղեկացրեց, որ Ֆրանսիայից Հայաստան կամավոր վերադարձի համար ինքը պետք է ստանա 7000 եվրո գումար, որի միջոցով Հայաստանում որոշակի գործունեություն պետք է իրականացնի: Հիմնադրամում տեղեկացրել են, որ իրեն տրամադրվող միջոցները պետք է լինեն հիմնադրամի վերահսկողության ներքո երկու տարի.«Ծրագիրը ես դրական եմ գնահատում, բայց ցավալին այն է, որ ընտանիքիս մյուս անդմաները այլ երկրում են և այս պահին չգիտեմ ինչպես օգտվել նշված ծրագրից: Ես կցանկանամ Հայաստանում որևէ գործունեություն իրականացնել, սակայն հիմնադրամի կողմից առաջարկվող ուղղությունները սահմանափակ են»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս հարցի կապակցությամբ AraratNews.am-ը կապ հաստատեց նաև հիմնադրամի ներկայացուցիչների հետ, և նրանք խոստացան հնարավորության դեպքում ընդունել մեզ և պատասխանել բոլոր հարցրեին: