տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայից արտաքսված կոսովցի աղջկա ընտանիքը հարձակման է ենթարկվել

Ֆրանսիայից արտաքսված կոսովցի աղջկա ընտանիքը հարձակման է ենթարկվել

137
0

url

Անհայտ անձինք Կոսովոյում հարձակվել են Ֆրանսիայից արտաքսված գնչուհի Լեոնդարդայի և նրա ընտանիքի վրա։ Հիշեցնենք, որ Լեոնարդան հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ նրան և նրա ընտանիքին անօրինական ներգաղթի պատճառով արտաքսել էին Ֆրանսիայից, ինչը հարուցել էր բողոքի ակցիաներ։ Նրա հետ արտաքսվել էր նաև հայաստանցի Խաչիկ անունով մի երիտասարդ, որի վերադարձը պահանջել են հազարավոր աշակերտներ և ուսանողներ։

Լեոնարդայի հետ միջադեպը տեղի է ունեցել Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում։ Ծեծի են ենթարկվել գնչուհու մայրը և հայրը, ովքեր ներկայում գտնվում են հիվանդանոցում, իսկ երեխաները ոստիկանությունում են։ Երեկ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը թույլատրել է Լեոնարդային վերադառնալ Ֆրանսիա, բայց առանց ընտանիքի։ Լեոնարդան մերժել է նախագահի առաջարկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here