Ֆրանսիական բանակը, որը Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում իրականացնում է «Սանգարի» օպերացիան, կրել է առաջին կորուստները: BFM հեռուստաալիքի տվյալներով` զոհվել է երկու ֆրանսիացի զինվոր:
«Նրանք սպանվել են ԿԱՀ-ում «Սինգարի» օպերացիայի ժամանակ»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը բանակային շտաբում: Այս պահին պաշտոնական հաստատում առայժմ չկա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական բանակն Աֆրիկյան միության զորամիավորումների հետ միասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիայով ռազմական գործողություններ է սկսել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ միջդավանական բախումներ են սկսվել:
Ադեն երկուշաբթի օրը միջազգային զորքերին հաջողվել է կայունացնել ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիի իրավիճակը, սկսվել է անջատողականների զինաթափումը: