տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիական արբանյակը հայտնաբերել է 122 օբյեկտ, որոնք կարող են լինել մալայզիական անհետացած...

Ֆրանսիական արբանյակը հայտնաբերել է 122 օբյեկտ, որոնք կարող են լինել մալայզիական անհետացած ինքնաթիռի բեկրոները

92
0

855e444a0bc5b8c09e13e9cdf5fa3a58

Ֆրանսիական արբանյակները Հնդկական օվկիանոսում հայտնաբերել են առնվազն 122 օբյեկտ, որոնք հնարավոր է մալայզիական անհետացած ինքնաթիռի բկորներն են: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նման հայտարարություն է արել Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդդին Հուսեյնը: Նրա խոսքերով` օբյեկտները հայտնաբերվել են ավստրալիական Պերտ քաղաքից 2500 կմ հեռավորության վրա: Նախարարը նշել է, որ որոշ օբյեկտներ ունեն 20 մետր երկարություն: Նկարահանումներն արվել են դեռ մարտի 23-ին, սակայն դրանք հրապարակվել են միայն այսօր:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին անհետացած ինքնաթիռի մասին որևէ տեղեկություն այս պահին չի հրապարակվել: Որոնողական աշխատանքները կատարվում են մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: