տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիական առաջատար ընկերությունների ղեկավարները պատրաստվում են այցելել Իրան

Ֆրանսիական առաջատար ընկերությունների ղեկավարները պատրաստվում են այցելել Իրան

180
0

2460674-3526163

Ֆրանսիական առաջատար ընկերությունների ղեկավարները մտադիր են առաջիկայում այցելել Իրան։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Reuters գործակալության հետ զրույցում Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Նիկուլոն ասել է, որ խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք ակտիվ աշխատում էին Իրանում մինչև պատժամիջոցների կիրառումը և ստիպված էին լքել այն՝ դրանց ուժի մեջ մտնելուց հետո։ Նիկուլոյի թվարկած ընկերությունների շարքում են այնպիսի հանրահայտ կազմակերպություններ, ինչպիսիք են Renault-ն, PSA Peugeot-ն, Citroen-ը, Airbus-ը, առաջատար բանկերը՝ Societe Generale-ը, BNP Paribas-ն և Credit Agricole-ը։

Ֆրանսիացի գործարարներն իրանական կողմի հետ քննարկելու են համագործակցության հնարավորությունները պատժամիջոցների թուլացումից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here