տուն Աշխարհ Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը` Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու (լուսանկար)

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը` Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու (լուսանկար)

303
0

Ծագումով հայ ֆրանսիացի բնապահպան եւ քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու: Ընտրությունները կկայանան մարտին: 38-ամյա Ժաննա Բարսեղյանը, ով առաջադրվել է տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի լիդերներից մեկն է: Ռուս-հայկական տեղեկատվական գործակալության հաղորդած տեղեկությունը փոխանցում է  armtimes.com-ը:

Աղբյուրը գրում է, որ քաղաքային խորհրդի անդամ Բարսեղյանը յոթ թեկնածուներից մեկն է, որոնք պաշտոնապես ձեռնամուխ են եղել նախընտրական պայքարին։

Հայուհին գլխավորել է «կանաչների» ցուցակը։ Վերջին տարիների «կանաչների» լավ արդյունքը խոսում է այն մասին, որ ավելի շատ ֆրանսիացիներ պատրաստ են քվեարկել այն քաղաքական կուսակցությունների օգտին, որոնց ծրագրերում էկոլոգիական խնդիրներն առաջին տեղում են: Ժաննան այդ պաշտոնի միակ կին թեկնածուն է: