Գերմանական Bild-ը հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ Ֆրանսիայի և Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ֆրանկ Ռիբերին, ով վնասվածքի պատճառով չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, հնարավոր է թմրանյութեր է օգտագործում։
Թերթը գրում է, որ նկարում երևում է գլանակ, որը շատ նման է մարիխուանայի։ Ներկայում նա գտնվում է խորվաթական Իբիցայում, ուր հանգստանում է ընկերների հետ։