Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դարձել է տարվա ֆուտբոլիստ իր հայրենիքում: Այս մասին հաղորդում է France Football-ը:
Այս տիտղոսի համար պայքարում Ռիբերին շրջանցել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային և ֆրանսիական ՊՍԺ-ի հենակետային Բլեզ Մաթյուդիին:
Հիշեցնենք, որ այս տարի Ռիբերին դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում: