Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, չնայած վնասվածքին, այդուհանդերձ ընդգկվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մեկնող Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակում։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հրապարակման մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել էր, որ Ռիբերին ունի մեջքի ցավեր, և նրա մնալու որոշումը կկայացվի վերջին պահին։
Մունդիալ 2014-ում Ֆրանսիայի հավաքականում կխաղան․
Դարպասապահն՝ Ուգո Լյորիս (Տոտենհեմ), Միքայել Լանդրո (Բաստիա), Ստեֆան Ռուֆյե (Սենթ Էթյեն)
Պաշտպաններ՝ Ռաֆայել վարան (Ռեալ, Իսպանիա), Մամադու Սակո (Լիվերպուլ, Անգլիա), Մաթյո Դեբյուշի (Նյուքասլ, Անգլիա), Լորան Կասյելնի (Արսենալ, Անգլիա), Լյուկա Դին (ՊՍԺ), Էլյաքիմ Մանգալա (Պորտո, Պորտուգալիա), Բաքարի Սանյա (Արսենալ, Անգլիա), Պատրիս Էվրա (Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա)
Կիսապաշտպաններ՝ Յոհան Կաբայ, Բլեզ Մաթյուդի (ՊՍԺ), Կլեման Գրենյե (Լիոն), Մուսա Սիսոկո (Նյուքասլ, Անգլիա), Մատյե Վալբուենա (Օլիմպիկ), Պոլ Պոգբա (Յուվենտուս, Իտալիա), Ռիո Մավուբա (Լիլ)
Հարձակվողներ՝ Քարիմ Բենզեմա (Ռեալ, Իսպանիա), Լոիք Ռեմի (Նյուքասլ, Անգլիա), Ֆրանկ Ռիբերի (Բավարիա, Գերմանիա), Անտուան Գրիզման (Ռեալ Սոսյեդադ, Իսպանիա), Օլիվյե Ժիրու (Արսենալ, Անգլիա)
Հիշեցնենք, որ Ֆրանսիան խմբային փուլում մրցելու է Շվեյցարիայի, Էկվադորի և Հոնդուրասի հավաքականների հետ։