Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտարարել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն 5 ֆուտբոլիստների անունները։
«Կարող եմ շատ անուններ թվարկել, սակայն կարծում եմ՝ լավագույն հնգյակում են Յոհան Կրոյֆը, Բոբբի Մուրը, Ֆրանց Բեկենբաուերը, Դիեգո Մարադոնան և Զինեդին Զիդանը», — Պելեի խոսքերն է մեջբերում runews24-ը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն և Միջազգային օլիմպիական կոմիտեն 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Պելեին։