տուն Սպորտ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը զիջեց Ռուսաստանի ընտրանուն. Մխիթարյանը ստացավ «Զվեզդա» մրցանակը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը զիջեց Ռուսաստանի ընտրանուն. Մխիթարյանը ստացավ «Զվեզդա» մրցանակը

100
0

1364560

Այսօր Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց տանտերերի՝ Ռուսաստանի ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կոկորինը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ այն 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց Դմիտրի Կոմբարովը։ Այսպիսով, մեր հավաքականը, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հանգրվանել էր իր համար ռեկորդային՝ 30-րդ հորիզոնականում, պարտվեց 0։2 հաշվով։

Հանդիպմանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի հավաքականի առաջատարներից Արաս Օզբիլիսը։

Հավելենք, որ խաղավարտից հետո Sport-Express-ը 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին շնորհեց «Զվեզդա» մրցանակը՝ որպես 2013 թվականի ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստի։

Լուսանկարը՝ Sport.news.am-ից։