տուն Սպորտ Ֆուտբոլի բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին»

Ֆուտբոլի բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին»

178
0

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 7-րդ տուրի մնացած հանդիպումները:

Նախ Երևանի «Նոան» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Այդպիսով, շիրակցիները չկարողացան հավասարվել առաջնության առաջատար «Արարատին», իսկ նոյեցիներին չհաջողվեց շրջանցել «Փյունիկին» և բարձրանալ անցումային 6-րդ հորիզոնական:

Տուրի վերջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Արարատին»: Հանդիպման 66-րդ րոպեին Մաիլսոն Լիմայի խփած միակ գոլը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց դաշտի տերերին՝ 1:0: Հավելենք, որ 49-րդ րոպեին նույն Մաիլսոն Լիման չկարողացավ իրացնել 11մ հարվածը:

«Արարատը» չնայած առաջին պարտությունը կրեց առաջնությունում, սակայն վաստակած 16 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» տարավ 4-րդ հաղթանակը և վաստակած միավորներով (13) հավասարվեց 3-րդ հորիզոնականում ընթացող «Լոռի ՖԱ»-ին:

Հաջորդ, 8-րդ տուրում, արարատցիները Վանաձորում կհյուրընկալվեն «Լոռի ՖԱ»-ին, իսկ «Արարատ-Արմենիան» Գյումրիում կհանդիպի տեղի «Շիրակի» հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here