Ողբերգական դեպք Թունիսում. ֆուտբոլի աշխարհի գավաթը տեղափոխող ավտոշարասյան անիվների տակ մի կին է զոհվել։ Թունիսցի 37-ամյա կինը վրաերթի է ենթարկվել այն մայրուղու վրա, որը երկրի մայրաքաղաքը կապում է Լյա Մարսա արվարձանին։ Ստացած վնասվածքներից նա մահացել է հենց դեպքի վայրում։
2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Բրազիլիայում։ Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր մրցանակը Թունիս էր բերվել 88 երկրներով 9-ամսյա երթի շրջանակներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
ՖԻՖԱ-ն և «Կոկա Կոլա» ընկերությունը, որը գավաթի շուրջերկրյա ճանապարհորդության հովանավորն է, արդեն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի հարազատներին։