Հայտնի են դարձել Մունդիալ 2014-ի փակման արարողության «նորաձև» մանրամասները: Հաղթող թիմին գավաթը հանձնելիու է սուպերմոդել Ժիզել Բյունդխենը: Ընդ որում, գավաթը գտնվելու է հատուկ պատյանի մեջ, որ հատուկ այս առիթի համար պատրաստվել է Louis Vuitton-ի կողմից:
Գավաթի հանձնման արարողությունը ոչ պակաս շքեղ է լինելու, քան Մունդիալի բացման արարողությունը: Այն տեղի է ունենալու Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա Մարիո Ֆիլյու» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Myjane-ը:
Փակման արարողողության առիթով հավաքված հյուրերի առջև ելույթ կունենա հայտնի կատարող Կառլոս Սանտանան: Նրան հետ միասին փակման արարողության հիմնը կկատարի շվեդ էլեկտրոնային երաժիշտ DJ Avicii-ն և ամերիկացի ռեփեր Վայքլեֆ Ջինը: