տուն Սպորտ Ֆուտբոլային պատերազմներ. Nike-ի նոր հոլովակը (տեսանյութ)

Ֆուտբոլային պատերազմներ. Nike-ի նոր հոլովակը (տեսանյութ)

55
0

rsz_nike_show_us_your_gameNike ընկերության վերջին գովազդային հոլովակն իսկական կարճամետրաժ ֆիլմ է այն մասին, թե ինչքան կարևոր է կյանքում ռիսկը:

Ընկերության «Risk Everything» հոլովակում ներկայացվում է ապագայի ճնշող մի տեսարան. մի գիտնական, ով տարիներ շարունակ հետևել է աշխարհի առաջատար ֆուտբոլիստներին, ստեղծում է նրանց կատարելագործված տարբերակները: Դրա հետևանքով խաղացողների «բնօրինակներն» անցնում են ընդհատակ՝ Զլատան Իրահիմովիչը վաճառում է ինքնակենսագրականներ, Կրիշտիանու Ռոնալդուն աշխատում է իբրև մանեկեն, Ռունին գումար է վաստակում ձկնորսությամբ:

Ապա բրազիլացի լեգենդար Ռոնալդոն հանդես է գալիս քաջալերող ելույթով, որից հետո «բնորինակներն» ու «կլոնները» դուրս են գալիս խաղադաշտ, որտեղ պիտի վճռվի երկու կողմերի ճակատագիրը:

5 րոպեների ընթացքում Nike-ի մասնագետներին հաջողվել է խտացնել սպորտային դրամայի լավագույն ավանդույթները: