Ֆուտբոլի երկրպագու, 64-ամյա Անտոնիո Ֆերեյրան մահացել է 1/8 եզրափակչի Արգենտինա-Շվեյցարիա (1։0) հավաքականների հանդիպումից հետո։ Տղամարդու՝ զարկերակային ճնշման իջեցման հետեւանքով, ինքնազգացողությունն անմիջապես վատացել է Սան-Պաուլու մարզադաշտում՝ հենց խաղի ժամանակ։ Տրիբունաներից անմիջապես նրան հասցրել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։