Ճապոնական «ֆուկուսիմա 1» ատոմակայանի շրջակայքի արտեզյան ջրերում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը նոր ռեկորդ է սահմանել 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած վթարից ի վեր։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով, որը հաղորդել է ատոմակայանը շահագործող Tokio Electric Power (TEPCO) ընկերությունը, ստորգետնյա ջրերում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը կազմում է 1,3 մլն բեքերել մեկ լիտրում։ Սա սահմանված նորման գերազանցում է ավելի քան 22 անգամ։
Արձանագրվել է հզոր բետա ճառագայթում, ինչը վկայում է ջրում ստրոնցիյ 90-ի պարունակության մասին։ TEPCO ընկերության աշխատակիցները փորձում են պարզել նման ցուցանիշների պատճառները։