2011 թվականի վթարից հետո ճապոնական «ֆուկուսիմա» ատոմակայանում գրանցվել է ռադիացիայի աննախադեպ բարձր մակարդակ։
Վթարից հետո կառուցված ամբարտակի ներսում դրա մակարդակը կազմել է 1200 բեքերել, ինչը 13 անգամ գերազանցում է սահմանված նորման։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեղեկացնենք, որ նախօրեին 6 աշխատակիցներ սխալմամբ անջատել էին ռեակտորները սառեցնող ջրի խողովակը, ինչի հետևանքով ռադիոակտիվ ջուրը լցվել էր նրանց վրա։ Հաղորդվում է, որ մասնագետները կրել են հատուկ հանդերձանք, ինչը թույլ է տվել խուսափել լուրջ վտանգից։