Ճապոնիայում վերջին տասը տարվա ամենաուժեղ փոթորիկն արդեն խլել է 28 մարդու կյանք։ «Վիփհա» անունը կրող փոթորկի պատճառով անհայտ կորածների թիվը կազմում է 27 մարդ։ Այս մասին հաղորդում է NHK-ը։
Հայտնի է նաև, որ փոթորկի պատճառով բարձրացել է «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակայքի ռադիացիոն ֆոնը։ Այն այժմ կազմում է 400 բեքերել/լիտր, ինչև 6.5 հազար անգամ ավել է նորմայից։