«Ֆորսաժ-7» ֆիլմը վարձույթում կլինի 2015-ի ապրիլի 10-ից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոմինիկ Մորետտոյի դերը կատարող Վին Դիզելը։ Հաղորդում է Газета.Ru-ն։
«Վերջին տեսարանն է, որտեղ մենք (Վին Դիզել եւ Փոլ Ուոկեր) նկարահանվել են միասին։ Դա պրոցեսի ավարտի անսովոր զգացողություն էր։ Այժմ ֆիլմը համարյա ավարտված է։ «Ֆորսաժը» էկրաններին կհայտնվի 2015թ. ապրիլի 10-ին»,- գրել է Վին Դիզելը։
Հիշեցնենք, որ Փոլ Ուոկերը, որը հայտնի էր «Ֆորսաժ» սերիալի գլխավոր դերակատարմամբ, զոհվել էր նոյեմբերի 30-ին՝ ավտովթարից։ Նրա մահից հետո ֆիլմի ճակատագիրը հարցականի տակ էր։