Նախորդ երկու տարիներին Ford- ու Toyota-ն միմյանց հետ վիճում էին, թե նրանց արտադրության որ մեքենան է ամենաժողովրդականն աշխարհում: Ford-ը պնդում էր, որ դա «Ֆոկուսն» է, սակայն Toyota-ն պնդում էր, որ դա «Կորոլա» մակնիշի մեքենաներն են, որոնք աշխարհում վաճառվում են նաև այլ անուններով և այդ հանգամանքը վիճակագրական կազմակերպությունների կողմից հաշվի չի առնվում:
Այսօր R. L. Polk գործակալությունը հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակում աշխարհում վաճառվել է ավելի քան 589 հազար «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենա, ինչը 20 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն ճապոնական ընկերությունում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց բրիտանացի մրցակիցների այս ցուցանիշը: