տուն Քաղաքական Միջազգային Ֆյուլեն ակնարկում է իշխանափոխություն

Ֆյուլեն ակնարկում է իշխանափոխություն

322
0

8CB66203-20AC-4BCF-932D-9EA157523F04_mw1024_n_s

Երեկ Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Եվրամիությունը կասեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները Ասոցացման հանաձայնագրի շուրջ:

«ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ կառավարության և նախագահի խոսքերը ավելի ու ավելի խոր կերպով են տարբերվում: Նրանց փաստարկները ոչ մի կապ չունեն իրականության հետ»,-ասել է Ֆյուլեն:

Անդրադառնալով Ֆյուլեի հայտարարությանը, վերջինիս ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ այն՝ Ուկրաինայի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստության աշխատանքները կասեցնելու մասին Ուկրաինայի նախագահի և կառավարության գործողությունների պատասխանն է։

Այսպիսով, Եվրամիությունը գրեթե ուղղակիորեն ասում է, որ այլևս Ուկրաինայի այս իշխանությունների հետ քննարկելու որևէ  հարց չկա: Սակայն, մյուս կողմից չեն դադարում  ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճանան պաշտոնյաների այցելությունները և ելույթները Եվրամայդանում, հանդիպումները ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Եվրամիության պատասխանատուները շարունակում են  հայտարարել, որ Եվրոմիության դռները բաց են Ուկրաինայի առջև, իսկ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը: Այս ընթացքում ասոցացման համաձայնագրի կողմնակիցները շարունակում են անժամկետ ցույցերը` պահանջելով ստորագրել համաձայնագիրը:

Այսպիսով, Արևմուտքը նման քայլերով ուղղակիորեն ակնարկում է, որ Եվրամիության ասոցացումը տեղի կունենա Ուկրաինայի նոր իշխանությունների հետ բանակցությունների արդյուքնում: Սա հստակ ուղերձ է թե´ ուկրաինական հանրությանը, թե´ իշխանություններին:

Ելնելով այս ամենից, առաջիկայում Եվրամայդանի և ընդդիմադիր ուժերի կողմից հստակ կդրվի կառավարության և նախագահի հրաժարականի պահանջը: Իհարկե, սա լիովին փոխում է իրավիճակը, և հենց այս պահանջին հասնելուց կախված կլինի Ուկրաինայի հետագա ճակատագիրը: Այս դեպքում Յանուկովիչը և կառավարությունը ստիպված կլինեն օգտագործել իրենց վերջին խաղաքարտը` ուժով լռեցնելով հանրությանը: Սակայն այս իրավիճակը ռիսկային է թե´ Յանուկովիչի վարչախմբի, թե´ Եվրաասոցացման կողմնակիցների համար: Հաջողության հասնելու դեպքում  ուկրաինական հանրության առջև վերջնականապես կփակվեն դեպի  Եվրոպա ընթանալու ուղիները:

Սակայն, ելնելով ուժային կառույցներում տիրող մթնոլորտից, Յանուկովիչի ուժային հենարանը զգալիորեն թուլացած է, իսկ հաջողության հասնելու շանսերը օրեցօր ավելի են նվազում:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here