Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել իր այցը Ուկրաինա, որը նախատեսվում էր նոյեմբերի 22-ին:
Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ Ֆյուլեի որոշումը կապված է այն բանի հետ, որ Ուկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը:
Միևնույն ժամանակ Ֆյուլեն հայտարարել է, որ իրենք կպահպանեն կապերը ուկրայինական ընդդիմության հետ: