Ամերիկացի Բրեթ Էնրայթը կրկին ցանկանում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Բանն այն է, որ նա արդեն մեծ թվով մարդկանց հյուրասիրել է աշխարհի ամենամեծ համբուրգերով: Հիմա էլ նա պատրաստել է աշխարհի ամենամեծ հոդ-դոգը: Հոդ-դոգը ներկայացվել է Ֆլորիդայի տոնավաճառում: Այն ունեցել է 30 մետր երկարություն և 56կգ քաշ: Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը:
Ամերիկացին այն պատրաստելու համար ծախսել է 3 ժամ: Բոլոր անհրաժեշտ պարագաներն այստեղ են բերվել բեռնատարով: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 40 մետր երկարությամբ գրիլի սարք: Սակայն Էնրայթը չի պատրաստվում սրանով սահմանափակվել:
Հոդ- դոգի չափերն ուսումնասիրել են մասնագետները, այժմ փաստաթղթերն ուղարկված են Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակ: