Ժոզեֆ Բլատերը եւ նրա գործընկերները մտադիր են արգելել սոցցանցերում մինի-կրկնությունների տեղադրումը։
Բաց թողնելով գոլը կամ ինչ-որ կարեւոր պահ խաղից, երկրպագուների մեծամասնությունը հնարավորություն ունի դրանք դիտելու սոցցանցերում՝ անմիջապես տեղադրված Vine եւ Gifs ձեւաչափերով կրկնությունների շնորհիվ։
Սակայն ՖԻՖԱ-ն սոցցանցում այդ տեսակրկնություններին դեմ է հանդես գալիս եւ մտադիր է «մաքրել» դրանք։
Պաշտոնյաների «թիրախում» է հայտնվել ReplayLastGoal էջը, որը հայտնի է օգտատերերին՝ ՖԱԱ-ում խփված գոլերի Vine եւ Gifs տեսակրկնությունների շնորհիվ։
Բլատերը եւ նրա կողմնակիցները շատ նեգատիվ են մոտեցել այդ ձեւաչափով կրկնություններին եւ մտադիր են հանել այդ եւ նման էջերը Թվիթեր եւ Ֆեյսբուք սոցցանցերից։