Ուրուգվայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն, ով Մունդիալ 2014-ի C խմբի 3-րդ տուրի Իտալիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ կծել էր Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինիին, ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է ազգային հավաքականի 9 խաղով, ինչպես նաև 4 ամսով զրկվել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջը:
Բացի դրանից 27-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է 100 հազար շվեյցարական ֆրանկով: Սուարեսը կարող է բողոքարկել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի որոշումը:
4-ամյա արգելքը վերաբերվում է ֆուտբոլային գործունեության բոլոր տեսակներին: Ուրուգվայցին այդ ընթացքում չի կարող մասնակցել նաև մարզումներին և այցելել ֆուտբոլային մարզադաշտեր:
Այսպիսով, նա կարող է խաղադաշտ դուրս գալ միայն հոկտեմբերի վերջին: