Իսպանիայի և Հարավային Աֆրիկայի միջև հանդիպումը, որը կայացել է երկու օր առաջ Յոհանեսբուրգում, ստացել է ոչ պաշտոնական ընկերական հանդիպման կարգավիճակ: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ 0:1 հաշվով պարտվող իսպանացիների դարպասապահ Վիկտոր Վալդեսը ստացել է վնասվածք, սակայն այլևս փոխարինումների հնարավորություն չունեցող Վիսենտե դել Բոսկեն այդուհանդերձ կատարել է փոխարինում, ինչն արգելված է ՖԻՖԱ-ի կանոններով:
Փաստորեն, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ՀԱՀ-ի հավաքականը չի ստանա Իսպանիային հաղթելու համար բարձր բալեր: