տուն Սպորտ ՖԻՖԱ-ն Բեկենբաուերին զրկել է 90 օրով ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելուց

ՖԻՖԱ-ն Բեկենբաուերին զրկել է 90 օրով ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելուց

121
0

Work-pics3377

ՖԻՖԱ-ն 90 օրով աշխատանքից հեռացրել է «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուրեին։ Նա չի կարողանա այդ ընթացքում զբաղվել այն գործուենությամբ, որը կապված է ֆուտբոլի հետ։ Այս մասին ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է համագործակցել ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի հետ, չնայած բազմաթիվ խնդրանքներին։ Բանն այն է, որ 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունն ընդունող երկրներն ընտրելիս Բեկենբաուերը գործադիր կոմիտեի անդամ էր։ Իսկ վերջերս բացահայտված փաստերը վկայում են, որ այդ երկրներն ընտրելիս գրանցվել են կաշառակերության դեպքեր։

Բեկենբաուերն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են իրեն հեռացրել աշխատանքից՝ համարելով, որ դա ապրիլմեկյան կատակ է։