Երեկ ՖԻՖԱ-ն աննախադեպ որոշում է կայացրել։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ «Ոսկե գնդակի» մրցանակակրին որոշելու համար կազմակերպված քվեարկության ժամկետները երկարաձգվել են։ Քվեարկությունն ավարտվել էր նոյեմբերի 15-ին, երբ առայժմ չէին կայացել անցումային խաղերը։ Քվեարկությանը մասնակցածներից շատերը հրապարակել էին այն անունները, ում տվել էին իրենց ձայնը։ Ըստ այդմ պարզվել էր, որ առաջատարը Լիոնել Մեսսին է։
Սակայն անցումային խաղերում Կրիշտիանո Ռոնալդուի փայլուն խաղը, ինչպես նաև «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկի՝ Ֆրանկ Ռիբերիի հաջողությունը ստիպել են ՖԻՖԱ-ին վերաբացել քվեարկութունը և արդեն քվեարկավծներին թույլ տալ վերաքվեարկվել։
ՖԻՖԱ-ն այս քայլին դիմել է մեկ պարզ պատճառով՝ «Ոսկե գնդակը» վերջին տարիներին անընդմեջ բաժին է հասել արգենտինացի Լիոնել Մեսսիին, ինչը երբեմն լուրջ դժգոհությունների առիթ է տվել և որոշ չափով արժեզրկել այդ մրցանակի հեղինակությունը։ Հիմա, երբ Մեսսին վնասվածք ունի, իսկ Ռոնալդուն և Ռիբերին փայլուն խաղ են ցուցադրում, անհասկանալի կլինի, եթե մրցանակը կրկին բաժին հասնի Լիոնել Մեսսիին։