Անգլիական The Telegraph-ն անցկացրել է սեփական հետաքննությունը եւ պարզել, որ ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները 2 միլիոն դոլար կաշառք է ստացել։
Նույն աղբյուրի համաձայն՝ Կատարում գործող ընկերություններից մեկը, որը պատկանում է այդ երկրի ֆեդերացիայի նախկին պաշտոնյաներից մեկին, 71-ամյա տրինիդադցուն և նրա ընտանիքի անդամներին վճարել է 2 մլն դոլար անմիջապես այն բանից հետո, երբ Կատարը ՖԻՖԱ-ի գործկոմի քվեարկության արդյունքում ստացել է 2022 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքը։
Ուորներն անձամբ ստացել է 1.2 մլն դոլար, իսկ նրա որդիները՝ 750 հազար։ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է հետաքննություն, իսկ Ուորների որդին արդեն համագործակցում է քննության հետ։