Երկու շաբաթ առաջ Ավստրիան ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյի խնդրանքով ձերբակալել էր Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկին` օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշին, ով իր կարողությունը դիզել է «Գազպրոմից» ստացված առավելությունների շնորհիվ:
Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ եթե Ֆիրտաշը համաձայնության է եկել ամերիկյան իրավապահների հետ և պատմի բոլոր մեխանիզմների մասին, ապա «Գազպրոմը» կարող է լրջագույն խնդիրներ ունենալ, քանի որ այդ մեխանիզմները իրենց մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում:
«Ֆիրտաշը շատ լուրջ ներգրավված էր Ուկրաինայում «Գազպրոմի» գործունեության մեջ, ինչպես նաև ֆինանսական գործարքներում: Եթե Ֆիրտաշը գործարք կնքի ՀԴԲ-ի հետ և սկսի ցուցմունքներ տալ, ապա դա ծանր հետևանքներ կունենա «Գազպրոմի» ղեկավարության և ընկերության համար, առհասարակ», — գրում է գործակալության վերլուծաբանը: «Գազպրոմի» պարտքերի մեծ մասը պատկանում են ամերիկյան ներդնողներին, և եթե բացահայտվեն այս մեխանիզմները, ապա ռուսական ընկերությունը կկանգնի լրջագույն խնդիրների առաջ և դատական հայց կներկայացվեն նրա դեմ:
Heritage հիմնադրամի ավագ գիտաշխատող Արեիլ Քոենի կարծիքով` Ֆիրտաշի դեմ մեղադրանքները ներկայացվել են իրեն պատկանող շվեյցարական ընկերության գործունեության հետ, ամերիկյան կողմը ձգտելու է հասնել նրա արտահանձնմանը և համոզել նրան տրամադրել «Գազպրոմի» և Պուտինի մերձավորների մասին տեղեկություններ: