տուն Uncategorized Ֆիտոու փոթորիկը սպառնում է Չինաստանի և Ճապոնիայի խոշոր կենտրոններին

Ֆիտոու փոթորիկը սպառնում է Չինաստանի և Ճապոնիայի խոշոր կենտրոններին

287
0

tayfun

Չինաստանում և Հարավային Ճապոնիայում «Ֆիտոու» փոթորիկը սպառնում է հարյուր-հազարավոր մարդկանց: Փոթորիկին տրվել է ամենավտանգավոր` կարմիր աստիճանը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Վտանգված է Չինաստանի խոշորագույն կենտրոններից մեկի` Շանհայի բնականոն կենսագործունեությունը:

Նախնական կանխատեսումներով` «Ֆիտոուն» Չինաստանի արևելյան շրջաններին կհասնի այսօր երեկոյան, ինչը կհանգեցնի ալիքների բարձրացմանը և հորդառատ անձրևների: Իշխանությունները պատրաստվում են տարհանում իրականացնել: Հատուկ ուշադրություն է դարձվում հազարավոր զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ են ժամանել` մասնակցելու Չինաստանի անկախության օրվա տոնակատարություններին:

Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա այստեղ հետաձգվել է 140 չվերթ: Որոշ տեղերում քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 40 մետրի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here