Ֆին թենիսիստ Յարկո Նիեմինենը սահմանել է ռեկորդ՝ ամենաարագ հաղթանակը տոնելով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հովանու ներքո անցնող մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մայամիի գերմրցաշարի առաջին տուրում նա 6։0, 6։1 հաշվով առավելության է հասել ավստրալիացի Բերնարդ Տոմիչի նկատմամբ, իսկ խաղն ավարտվել է 28 րոպե 20 վայրկյանում։ Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 4,720 մլն դոլար։
Նախորդ ռեկորդը պատկանում էր բրիտանացի Գրեգ Ռուսեդսկուն, ով 1996 թվականին Սիդնեյում 29 րոպեում 6։0, 6։0 հաշվով հաղթել էր գերմանացի Կարստեն Արյենսին։