Lumia 2520 պլանշետների գովազդում ֆիննական Nokia ընկերությունը ծաղրել է Apple-ի iPad պլանշետները:
Գովազդային տեսահոլովակում ասվում է, որ բոլոր նրանք, ովքեր գնում են iPad պլանշետ «պարանոիդալ հիմար են, ովքեր ոչինչ չեն հասկանում, այդ թվում` կանանց»:
Գովազդում երիտասարդը փորձում է Apple-ի իր պլանշետը ներկայացնել լավագույն կողմերով, բայց անընդհատ այն խնդիրներ է առաջացնում` սկսած ստեղնաշարից, վերջացրած` մարտկոցով: Վերջում երիտասարդն ինքն իրեն հռետորական հարց է տալիս, թե արդյոք ինքը ճիշտ պլանշետ է գնել: