տուն Տնտեսական Ֆիննախ. Հեղինե Բիշարյանի հնչեցրած մեղադրանքներն անտրամաբանական են

Ֆիննախ. Հեղինե Բիշարյանի հնչեցրած մեղադրանքներն անտրամաբանական են

93
0

181012.16

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր անդրադարձել է ԱԺ-ում Հեղինե Բիշարյանի այն հայտարարությանը, թե ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավոր Կարեն Բոթոյանի վրա ճնշում են գործադրել վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ պատգամավորներից մեկի հայտարարությանը` այդ կապակցությամբ ներկայացնելով նաև խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը և մեկնաբանություններ ինչ-որ անհասկանալի ճնշումներ գործադրելու մասին: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հնչեցված մեղադրանքներն անտրամաբանական են ու, բնականաբար, չեն արտացոլում իրականությունը, և Հեղինե Բիշարյանը, որպես խմբակցության քարտուղար, պետք է որ այդ մասին քաջատեղյակ լիներ»,- ասված է Ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման մեջ: