Ֆինլանդիան ճանաչվել է մայրերի և երեխաների համար լավագույն երկիր: Արդեն երկրորդ տարին աընդմեջ Save the Children կազմակերպությունը այս երկիրը համարում է լավագույնը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Գնահատականները տրվել են հինգ հիմնական ցուցանիշներով` մայրերի առողջություն, երեխաների շրջանում վաղ մահացության հնարավորությունները, կրթության մակարդակը, երկրում եկամուտների չափը և կանանց դերը քաղաքականության մեջ: Ֆինլանդիան ոչ մի չափանիշով առաջին հորիզոնական չի զբաղեցրել, այդուհանդերձ, նա տեղ է զբաղեցրել բոլոր 15 չափանիշների սանդղակներում, ինչը թույլ է տվել զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Ֆինլանդիայում ամենացածր մահացության աստիճանն է երեխաների շրջանում: Այստեղ մահանում է ամեն 345-րդ երեխան:
Մայրերի և երեխաների համար բարենպաստ երկրներ են նաև Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները և Դանիան: Բոլոր այս երկրները հաջորդում են Ֆինլանդիային: