տուն Քաղաքական Միջազգային Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնել

Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնել

60
0

LK200407XXDOC2938789Ֆինլանդիան Ուկրաինայի իրադարձությունների պատճառով կարող է ՆԱՏՕ-ին միանալու հարցի շուրջ հանրաքվե անցկացվել: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամակցության համար հիմքերը հիմա ավելի ուժեղ են, քան երբևէ: Նման հարցի քննարկումը Ռուսաստանի հարևան երկրում Մոսկվայի համար անակնկալ չպետք է լինի: Ռուսաստանն ինքն է հարուցել այս քննարկումները», — Reuters-ին տված հայտարարել է Հագլունդը:

Միևնույն ժամանակ գործակալությունը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության օգտին է հանդես գալիս երկրի բնակչության միայն մեկ հինգերորդը: Սակայն ֆինլանդացի նախարարը կարծում է, որ Ռուսաստանի հետ 1,3 հազար կիլոմետր ընդհանուր սահման ունեցող երկրում ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ քննարկումները պետք է ընթանան «անկեղծ և բացեիբաց»: