ՖԱՖ-ն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառել էր այն մասին, որ Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում մեկնարկել է ՖԱՖ-ի ամենաակտիվ անդամներից մեկի` Երվանդ Իսմայիլյանի գործով դատը եւ հույս հայտնել, որ մոտ օրերս Երվանդը արդեն կլինի Հայաստանում:
Իսկ արդեն մի քանի ժամ անց «Առաջին հայկական ճակատ»-ը գրառել է. «Երվանդին արդարացրեցին: 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան (0:3) հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո ՀՀ հավաքականի պաշտոնական ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի անդամը ձերբակալվել էր: Երվանդի նկատմամբ գլխավոր մեղադրանքն այն էր, որ նա միտումնավոր ճայթրուկ է նետել ֆին երկրպագուների կողմը: Թուրք երկրպագուն բողոք էր ներկայացրել՝ նշելով, թե հայերը պատրաստված եկել են՝ վնասելու: