Այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը վարչապետից նաև հետաքրքրվել է, թե ճիշտ է արդյոք, որ ընդհատվել է զոհված ազատամարտկների ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը: Ի պատասխան պատգամավորի հարցին` Տ. Սարգսյանն նշել է, որ ՊՆ-ն հաշվառել է բնակարանի կարիք ունեցողներին և խմբերի դասարկարգել: Ըստ նրա` ծրագիրը դանդաղել է, քանի որ ֆինանսավորումը նվազել է: «Մենք ՊՆ-ի հետ ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա այս ժամկետում այդ խնդիրը լուծել»,-ասել է վարչապետը և հավելել, որ ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկումը լավ առիթ կլինի , որ կառավարությունը ներկայացնի այդ ուղղությամբ կատարվող ծրագրերը:
Էմմա Պալյան