տուն Տնտեսական Ֆինանսական համակարգը ՀՀ-ում հասել է ՀՆԱ-ի 77.1%-ին

Ֆինանսական համակարգը ՀՀ-ում հասել է ՀՆԱ-ի 77.1%-ին

164
0

փող

2013 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը եղել է բավականին ակտիվ` ապահովելով անվանական ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների մասով առաջանցիկ աճի տեմպեր: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» զեկույցում:

Տարվա ընթացքում ֆինանսական համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը աճել է 8.5 տոկոսային կետով և կազմել 77.1%: Չնայած վերջին մի քանի տարիներին արձանագրվում է ֆինանսական միջնորդության արագատեմպ աճ, այդուհանդերձ ֆինանսական համակարգի միջնորդության առկա մակարդակը դեռևս զգալիորեն զիջում է Արևելյան Եվրոպայի որոշ երկրների ֆինանսական միջնորդության մակարդակին:

Ֆինանսական համակարգի խոշոր մասնակիցը շարունակում է մնալ բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 89.5%-ը: Հաշվետու տարում ևս բանկային համակարգին հաջողվել է ապահովել հիմնական հաշվեկշռային ցուցանիշների զգալի աճ, իսկ մրցակցության հետագա խորացման արդյունքում արձանագրվել է նաև վարկերի տոկոսադրույքների և սպրեդի նվազում: