տուն Հասարակություն Ֆինանսական աջակցություն` մասնավոր հատվածում աշխատողներին. կառավարության որոշումը

Ֆինանսական աջակցություն` մասնավոր հատվածում աշխատողներին. կառավարության որոշումը

243
0

Կառավարությունը միանվագ կաջակցի մասնավոր հատվածում 1875 կազմակերպության 9171 աշխատակցի: Աջակցության չափը 623 մլն 628.000 դրամ է: Այս մասին այսօր ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:

Նա մանրամասնեց` կառավարությունն ընդլայնում է պետությունից միանվագ աջակցություն ստացողների ցանկն ու ոլորտները: 9 ոլորտ կստանա ֆինանսական աջակցություն` մանածագործական ապրանք արտադրողներ, փայտանյութի մշակմամբ զբաղվողներ, թղթե, ռետինե եւ պլաստմասե արտադրատեսակներ, համակարգիչների, էլեկտրոնային սարքերի արտադրատեսակներ, էլեկտրական սարքերի արտադրություն, մեքենայի մասեր արտադրողներ, պատճենահանման, կրկնօրինակման գրասենյակներ, SPA կենտրոններն ու նմանատիպ կառույցներ, համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում:

Փոխնախարարն առաջարկեց կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ տալ հարկային մարմիններին`աջակցությունը կառույցներին տեղ հասցնելու համար: