տուն ժամանց Ֆիլմ, որը կցուցադրվի 100 տարի հետո այս օրը (տեսանյութ)

Ֆիլմ, որը կցուցադրվի 100 տարի հետո այս օրը (տեսանյութ)

393
0

«100 տարի»-ն (անգլ. 100 Years) Ջոն Մալկովիչի սցենարի հիման վրա նկարահանված՝ Ռոբերտ Ռոդրիգեսի գիտաֆանտաստիկ ֆիլմն է, որի կարգախոսն է. «Ֆիլմ, որը դուք երբեք չեք տեսնի» (The Movie You Will Never See): Իսկ ինչու չենք տեսնի՝ որովհետեւ այն պահվում է հատուկ բարձրտեխնոլոգիական, չհրկիզվող զրահապատ պահարանում, որն ինքն իրեն կբացվի ֆիլմի պրեմիերայի օրը, ուղիղ 100 տարի հետո՝ 2115 թվականի նոյեմբերի 18-ին՝ համապատասխանելով այն 100 տարուն, որն անհրաժեշտ է, որպեսզի Louis XIII կոնյակի շիշը թողարկվի սպառողների համար: 

Ամբողջ աշխարհից հազարավոր գործիչներ, այդ թվում՝ Մալկովիչն ու Ռոդրիգեսը, ստացել են ֆիլմի պրեմիերայի՝ մետաղից պատրաստված երկուական հրավիրատոմսեր իրենց հետնորդներին փոխանցելու համար։  

2015 թվականի նոյեմբերին Մալկովիչն ու Ռոդրիգեսը հայտարարեցին, որ միավորվել են Louis XIII կոնյակն արտադրող ֆրանսիական ընկերության հետ, որպեսզի ֆիլմ ստեղծեն՝ ոգեշնչված այն 100 տարով, որն անհրաժեշտ է Louis XIII-ի շշի պատրաստման համար։ Թեեւ ֆիլմի սյուժեն խիստ գաղտնի է պահվում, այնուամենայնիվ, 2015 թվականի նոյեմբերի 18-ին Մալկովիչն ու Ռոդրիգեսը թողարկեցին երեք թիզեր-թրեյլերներ, սակայն դրանցից եւ ոչ մեկում չկային բուն ֆիլմից կադրեր։

Դերերում հանդես են եկել՝

Ջոն Մալկովիչ- հերոս

Շույա Չան- հերոսուհի

Մարկո Սարոր- վատ տղա