Իտալական հանրահայտ «Միլան» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպո Ինձագին, ով ժամանակին երկար տարիներ խաղացել է «Ռոսոներիի» կազմում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
Այսօր ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հաստատելու է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականը։ Ըստ նույն աղբյուրի, քննարկվել է նաև Մաուրո Տասոտիի թեկնածությունը, ով Ալեգրիի օգնականն էր թիմու, ինչպես նաև առաջարկվել է ակումբի երիտասարդական բաժնի ղեկավար Ֆիլիպո Գալիի թեկնածությունը։
Տեղեկացնենք, որ երեկ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի «Միլան» — «Սուսոլո» խաղից հետո (3։4) «Միլանի» փոխնախագահ Բարբարա Բերլուսկոնին հայտարարել է, որ թիմին անհրաժեշտ են արագ փոփոխություններ, ինչից հետո մամուլում հայտնվել են տեղեկություններ Ալեգրիի հրաժարականի մասին։ Այս պահին անվանի ակումբը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընդամենը 11-րդն է։