Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտը հրաման է ստորագրել առողջապահության ոլորտում կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը Ֆիլիպիններում հասել է 10 մարդու:
«Բոլոր պետական գերատեսչություններն ու տեղական վարչակազմերը պարտավոր են ցուցաբերել բազմակողմանի օգնություն, համագործակցել և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսները լուրջ, հրատապ և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար»,- ասվում է հրամանում, որը հրապարակված է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:Հրամանի համաձայն` կորոնավիրուսի սպառնալիքի դեմ պայքարում կներգրավվեն նաև Ֆիլիպինների ազգային ոստիկանական ուժերն ու այլ իրավապաշտպան ծառայություններ:Ֆիլիպինյան Philippine Daily Inquirer պարբերականը նշում է, որ Դուտերտեն մի քանի ժամ անց հրաման է ստորագրել, առողջապահության նախարարության պաշտոնական անձինք հայտնել են, որ երկրում վարակի դեպքերը հասդել են 10-ին: