տուն Քաղաքական Միջազգային Ֆիլիպինների նախագահը չափազանցված է համարում փոթորկի հետևանքով զոհերի թիվը

Ֆիլիպինների նախագահը չափազանցված է համարում փոթորկի հետևանքով զոհերի թիվը

271
0

url

Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Ֆիլիպիններում «Հայյան» փոթորկի հետևանքով զոհվել է 10 հազար մարդ, իրականությանը չեն համապատասխանում։

Ըստ նախագահի, զոհվածների առավելագույն թիվը կկազմի 2500 մարդ։ Նրա տեղեկություններով՝ առայժմ հաստատվել է մոտ 1800 մարդու մահվան փաստը, ևս 700-ը համարվում են անհետ կորած։ Նա ՄԱԿ-ի ներկայացուցչի տարածած տեղեկությունները հույզերի արդյունք է համարել։

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին Ֆիլիպիններում արձանագրված երբևէ դիտարկված ամենահզոր փոթորիկը ավերել է երկրի զգալի մասը, միլիոնավոր մարդիկ տուժել են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here