Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ հաղթանակ են տարել «Մորոյի ազատագրության ազգային ճակատի» ապստամբների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նույն աղբյուրը նշում է, որ գրոհայինների հետ բախումները տևել են 3 շաբաթ, այդ ընթացքում նրանց հաջողվել էր պատանդներ վերցնել։ Իշխանությունները նաև հայտարարել են, որ ազատ են արձակվել բոլոր պատանդները։ Ավելի վաղ Ֆիլիպինների ղեկավարությունը հայտնել էր, որ իրենց հաջողվել է ազատագրել ապստամբերի կողմից գրավված հողերի մոտ 70%-ը։