տուն Քաղաքական Միջազգային Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգին ներկայացրել է իր սևաոտ կատուների ձագերին (տեսանյութ, ֆոտոշարք)

Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգին ներկայացրել է իր սևաոտ կատուների ձագերին (տեսանյութ, ֆոտոշարք)

202
0

rsz_1448339Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգին հանրությանն է ներկայացրել իր կատվազգիների ընտանիքի վերջին համալրումը: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:

Կենդանաբանական այգու երկու հասուն սևաոտ կատուների զույգը՝ Ասկարին և Ազան ապրիլի սկզբին լույս աշխարհ են բերել իր իրենց առաջին սերունդը: Ձագերի բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ կենդանիները բավական լավ են հարմարվել կենդանաբանական այգու պայմաններին:

Այժմ կատվիկների բոլորի կողմից սիրված եռյակի անդամները՝ Դրակոնը, Ռեյգելը և Վիզանտինն այժմ իրենց ծնողների հետ այժմ ապրում են այգու մեծավանդակում:

Նշենք, որ սևաոտ կատուն (լատ.՝ Felis nigripes) կատզազգիների ընտանիքի ներկայացուցիչներից ամենափոքրն է ու բավական հազվադեպ է հանդիպում: Կատվազգիների տարածման արեալն ընդգրկում է Բոթսվանան և Նամիբիան: