Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել բրիտանացի Փիթեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը: Նոբելյան մրցանակակիրների անունները հնչեցնելիս Ստոկհոլմի թագավորական ակադեմիայի քարտուղարն ասել է, որ իրենց չի հաջողվել կապ հաստատել Հիգսի հետ:
Նրա գործընկեր Ալան Ուոքերն ասել է, որ Հիգսը, հավանաբար, հեռացել է քաղաքից` հետը չվերցնելով հեռախոսը, որպեսզի լրագրողները չանհանգստացնեն. «Փիթերը ասթմայի նոպա էր ունեցել, այնուհետև անհաջող ընկել էր իր տան մոտ: Նա որոշել է արձակուրդի մեկնել` չվերցնելով հեռախոսը, որպեսզի խուսափի լրագրողների հարձակումներից: Այժմ նա անհասանելի է, և դա իր համար լավ է: Փիթերը նույնիսկ ինձ տեղյակ չի պահել»,- ասել է Ուոքերը` The Guardian-ին: