տուն Քաղաքական Ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են․ Միքայելյանը՝ Աղազարյանին

Ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են․ Միքայելյանը՝ Աղազարյանին

300
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որը հստակեցված մեխանիզմ է առաջարկում ռազմական տեխնիկա ներկրելու համար։ Խմբակցությունը նախագիծը կարևորում է հատկապես Ապրիլյան պատերազմից հետո արձանագրված բարդություններից հետո։

«Իմ քայլից» Հովիկ Աղազարյանը նախագծին արձագանքեց. «Եկել են ժամանակներ, որ պետք է ձերբազատվենք նյու-ֆիդայականությունից… Եթե սահմանի վրա դեպքեր են լինում, զինվորը հետ ա նայում մի պահ, տեսնում ա՝ մեկը մի հատ տուշոնկա բերեց, մյուսը՝ հացուկալբաս, կասի՝ բա պետությունն ո՞ւր ա»:

Իր հերթին արձագանքեց Սասուն Միքայելյանը․ «Պարոն Աղազարյան, ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են, պետք չէ այդպես խոսել»։

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը ևս չընդունվեց: